Home » հետաքրքիր » Երբվանից գոյություն ունի ակնոցը?
Երբվանից գոյություն ունի ակնոցը?
22:13
Автор: Hayk
Օպտիկական ամենատարածված սարքն ակնոցն է; Թե ով է ակնոցի
գյուտի հեղինակը` անհայտ է :
Ամենահինը, հավանաբար, Բրիտանական թանգարանում պահվող արևապաշտպանական ակնոցն է, որը հայտնաբերվել է Թութանհամոնի դամբարանում: Դա մի զույգ շագանակագույն ապակի է միացած բրոնզե լարով: Այս ակնոցը նաև տուփ ուներ: Հին հունական գրականության մեջ հիշատակություն կա առաջին բյուրեղների մասին, որոնք լավացնում են տեսողությունը: Հին ոսպնյակներեն գտնվել Տրոյայի պեղումների ժամանակ: Դրանք վեց խոշոր և քառասուն մանր բյուրեղյա կիսագնդեր են: Շատ հստակեն Կրետե կղզում գտնված բյուրեղյա ոսպնյակները: Գնդաձև ապակու տակ տառերի մեծանալու մասին գրել է X դարի արաբ գիտնական Իբն ալ-Հայսամը: Սակայն տեսողությունը բարելավելու համար ակնոց գործածելու մասին առաջին փաստացի հիշատակումը վերաբերվում է XII դարին: Անգլիացի գիտնական Ռ. Բեկոնը նկարագրել է ոսպնյակ ստանալու ձևը և կիրառումը: Հավանաբար, ակնոցի հայրենիքը եղել է Վենետիկը, որտեղից այն արագորեն տարածվել է Եվրոպայի և Ասիայի երկրները: Ռուսաստանում ակնոցը կիրառվել է XV դարից ոչ ուշ: Մեր օրերում կիրառվում են նաև այսպես կոչված <կոնտակտային ոսպնյակներ>, որոնք անմիջապես դրվում են աչքի խնձորակի վրա: Դրանք պատրաստված են կամ ապակուց կամ էլ ճկվող պլաստիկ նյութից, որը ստանում է ճիշտ աչքի ձևը:

հետաքրքիր
. Follow any responses to this post through RSS. You can leave a response, or trackback from your own site.
Подписаться на:
Комментарии к сообщению (Atom)
Отправить комментарий