Home » գույները Դեղին Երկնագույնը Ինչ Կանաչը » Ինչ ազդեցություն ունեն գույները
Ինչ ազդեցություն ունեն գույները
14:21
Автор: Hayk
Ինչպես, որ գոյություն ունեն ձայներ, որոնք լավ ազդեցություն չեն թողնում մարդկային ջղերի վրա և կան զանազան հոտեր, որոնք վատ են ներգործում մեր զգայարանների վրա, այնպես էլ գույները որոշակի ազդեցություն ունեն ոչ միայն զգայականների այլև առողջության վրա:կարմիր գույնը ճանաչված է իբրև գրգռիչ գույն:Դիտումները ցույց են տվել որ, այն բոլոր թատերասրահներում,ուր նստարաներն ու վարագույները կարմիր թավիշով են պատված,հանդիսականները ջղաձգորեն անընդհատ ծափահարում են:Երկնագույնը, կապուտը շատ լավ են ազդում մեր առողջության վրա և այդ այդ է պատճառը, որ հիվանդանոցներում դրանք ավելի կիրառական գույներ են: Կանաչը հանգստացնում է ջղերը և դրա համար էլ կանաչազարդ պատերի ներսում գտնվող մարդն ավելի մեղմ է ու զվարդ:Խաղասեղանները կանաչ կտորով են պատում որպեսզի խաղացողները պահեն իրենց սառնասրտությունը: Դիվանագիտական բոլոր խորհրդաժողովները նույնպես գումարվում են կանաչ սեղանների շուրջ:Դեղին գույնն էլ հարմար է երազատեսների և լռակյացների համար, որտեղ հավասարակշռված վիճակ է անհրաժեշտ:
Отправить комментарий