Ոչ ավանդական և անսովոր տոնածառեր

Մի կատակ փաստում է այն մասին,որ արհեստական եղևնին բնականից տարբերվում է  նրանով, որ վերջիններից ոչ մի ուրախություն և հաճույք չես ստանում:Հենց այդ նուն բանը կարելի է ասել այսպես կոչված կեղծ եղևնիների մասին:Նրանք, իհարկե, կարող են շատ գեղեցիկ տեսք ունենալ,բայց չեն կարող համեմատվել բնական եղևնու հետ, որը ունի հաճելի բուր և շատ գեղեցիկ է :Ահա ամենատարօրինակ և անսովոր եղևնիների մի քանի օրինակ:
Տոնածառ 40 հազար շշերից

 Լիտվիայի Կայնաս քաղաքի շուկայի կենտրոնական հրապարակում կանգնեցվել է սուրբծննդյան  տոնածառ , որը պատրաստված է 40 հազար պլաստիկ շշից:Իհարկե այս քաղաքի բնակիչները օրական ավելի շատ են այդպիսի շշեր դեն նետում , բայց նման օրինակը պետք է լինի վարակիչ:
 
Աշխարհի ամենաթանկ տոնածառը

Աբու- Դաբիի Emirates Palace Hotel հյուրանոցում կանգնեցված է աշխարհի ամենաթանկ տոնածառը:Նրա արժեքը 11 միլիոն ամերիկյան դոլար է :Բանն այն է , որ այս տոնածառի խաղալիքները սովորական չեն , այլ շատ թանկարժեք են և պատկանում են ամենահայտնի արտադրողներին:Իհարկե , այդ խաղալիքները գողանալ դժվար  թե հաջողվի. հյուրանոցը լավ հսկվում է :)
                                                         
Տոնածառ վիսկու շշերից
Ամերիկյան ոչ մեծ Լիչբուռգ քաղաքը  /Տեննիս նահանգ/ աշխարհին հայտնի է որպես վիսկու հայրենիք:Եվ պատահական չէ , որ հենց այս քաղաքում է տեղադրվել սուրբծննդյան տոնածառը, որը պատրաստված է 140 շշից ` վիսկու պարունակությամբ:Նման անսովոր  օբյեկտի բացումը նշանավորվեց մեծ քանակությամբ վիսկիով:
                                         
Տոնածառ խանութի արկղիկներից

Խանութի արկղիկներ- ահա տոնական իրարանցման  հիմնական խորհդանիշը Ամերիկայի Միացյալ Նահանգներում:Չէ որ հենց իրենց է վերագրվում տարվա ամենամեծ զեղչերը և վաճառված  ապրանքի մեծ  քանակությունը:Ահա և Սատա – Մոնիկայի հայտնի առևտրի կենտրոններից մեկի դիմաց կանգնեցված տոնածառը shopping-cart tree, որը պատրաստված է  հենց այդ արկղերից:
Տոնածառ լուսարձակով
 Rarebeast  ֆիրմայի  տնային լուսարձակները պատի կամ ցանկացած հորիզանական հարթության վրա կարող են միայն մեկ պատկեր գցել` Ամանորյա տոնածառ:Այս եղևնին իհարկե  չունի իրեն բնորոշ հոտը, բայց այն  հեշտ կարելի է` հավաքել տոների վերջում, ուղղակի պետք է անջատել լուսարձակը:
Տոնածառ վենեցիական ապակուց
                                     
Վենեցիական մուռանո կղզում ստեղծված ապակյա կոմպոզիցիանները աշխարհի ամենագեղեցիկ, որակյալ ու թանկն են:Այս տարի վենեցիայում ի հայտ եկավ նաև ամանորյա տոնածառը 8.5 մետր բարձրությամբ` ստեղծված հենց այդ ապակուց::Նրա քաշը 3 տոննա է:
Տոնածառ swarowski քարերով

Եվ եթե Մուռանոն հայտնի  աշխարհում ամենալավ ապակիով ,ապա swarowski ընկերությունը հայտնի իր ամենալավ բյուրեղներով: Հենց  նրանցից է կազմված Սինգապուրի  swarovski boutique խանութում դրված տոնածառը:

Տոնածառ սկավառակներով և կասետներով
                      
Կասետները վաղուց անցել են պատմության գիրկը:Բայց նրանց փոխարինելու եկան թվային ձայնագրումները որոնց ձևաչափը  առավել հարմար և էժան: Բայց հաստատ թվային երաժշտությունից չես կարող տոնածառ ստեղծել ,ինչպես դա արել էր Թովմաս Դենգեռը` ձայնասկավառակներից և կասետներից:
Ամանորյա տոնածառ Rac-Man ոճով 
                                                           
Rac-Man –ը չնայած որպես վիդեոխաղ  բավականին  հին է,բայց չի կորցնում իր արդիականությունը:Այդ մասին է վկայում pac man tree –ին , որը տեղակայված է Մադիդի  կենտրոնում: 
Տոնածառ` հազարավոր գարեջրի շշերից
                         
Ինչպես <<Jack Daniel>> ընկերեությունը շշերից ստեղծեց ամանորյա տոնածառ ,այնպես էլ Heineken –ը Շանխայի  ամանորյա տոնածառը զարդարեց գարեջրի շշերով: Ամենահիանալին այն է ,որ տոնածառ հենց կանաչ գույնի է :