<Տիտանիկը>-ի ուսումնասիրության համար ուղարկված գիտնականների խումբը պարզել է,որ հսկա նավի մնացորդները արագորեն քայքայվում են:<Ես շատ կզարմանամ,եթե 20 տարի հետո նավից ինչ որ բան դեռ պահպանվի>,-ասել է խմբի ղեկավարը:Գիտնականները հստակորեն չեն կարողանում ասել,թե ինչ կարող է դրա պատճառը լինել:Բայց նրանցից ոմանք երթադրում են,որ նավի քայքայման արագ ընթացքը պայմանավորված կարող է լինել այն հանգամանքով,որ նավին չափազանց շատ են մոտենում հետազոտական ու տուրիստական սուզանավեր:բայց ավելի հավանական է մյուս տարբերակը:Հյուսիսային Ատլանտիկայի այդ հատվածում ձկների մեծ որս է կատարվել:Նարանց քանակը կտրուկ նվազել է,իսկ ձկները սնվում էին նավի վրայի որդերով ու այլ քայքայող օրգանիզմներով: